Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Պաղպաղակի մի քանի բաղադրատոմսեր. news.am

Պաղպաղակի մի քանի բաղադրատոմսեր. news.am

NEWS.am Medicine-n  առաջարկում է պաղպաղակի երկու բաղադրատոմս։ Առաջարկվող տնական պաղպաղակը պատրաստվում է բնական մթերքներից, օգտակար է եւ չի պարունակում կոնսերվանտ։

 

Բաղադրատոմս.  սերուցքային պաղպաղակ

Ի՞նչ է անհրաժեշտ.

  • կաթ. 250 մլ,
  • սերուցք (30-35%-ոց). 250 մլ,
  • շաքար. կես բաժակ, ցանկության դեպքում` ավելի շատ,
  • ձվի դեղնուց. 4-6 հատ,
  • վանիլային էքստրակտ կամ վանիլային շաքար. 1 թեյի գդալ.


Պատրաստման եղանակը.

Կաթը եռացնել  փոքր կաթսայի մեջ, այնուհետեւ սառեցնել մինչեւ մարմնի ջերմաստիճան։ Դեղնուցը շաքարով եւ վանիլային շաքարով կամ՝ էքստրակտով, լավ հարել։ Շարունակելով հարել զանգվածը՝ խառնել մնացած կաթը եւ ստացված զանգվածը դնել մարմանդ կրակին։ Փայտյա գդալով անընդհատ խառնել՝ մինչեւ փոքր-ինչ թանձրանա։ Ստացված խյուսը որոշ ժամանակ զովացնել,ւ հետո դնել սառնարանի մեջ։

Նույն ընթացքում հարել սերուցքը առանձին ամանի մեջ, մինչեւ փոքրիկ ալիքներ կառաջանան։ Երբ սառնարանում խյուսը զովանա, ավելացնել հարած սերուցքը, լավ  խառնել եւ այդ զանգվածը մի քանի ժամով տեղափոխել սառնախցիկ։ Յուրաքանչյուր 50-60 րոպե պետք է հանել սերուցքը, հարել եւ կրկին ետ դնել սառնախցիկի մեջ։

Մի քանի ժամ անց պաղպաղակը պատրաստ է, եւ կարելի է արդեն մատուցել։

Բաղադրատոմս. դիետիկ պաղպաղակ

 

Ի՞նչ է անհրաժեշտ.

 

  • 150 գր ոչ յուղալի կաթնաշոռ
  • 150 մլ 1% յուղայնությամբ կեֆիր
  • 130 գր  ելակ, բանան կամ մեկ այլ միրգ
  • 50 մլ. հանքային ջուր
  • 15 գր. չամիչ

 

Պատրաստման եղանակը.

 

Դիետիկ պաղպաղակը շատ ավելի հեշտ է պատրաստվում, քան՝ սովորականը։ Միքսերով կամ բլենդերով հարել կեֆիրը եւ հանքային ջուրը, ավելացնել կաթնաշոռը (ցանկալի է ոչ յուղալի կամ քիչ յուղայնությամբ) եւ կրկին լավ հարել։

 

Ստացված զանգվածին ավելացնել մրգերը, խառնել  (կամ հարել, եթե ցանկալի է միատարր պաղպաղակ պատրաստել), լցնել ձեւավոր ամանների մեջ եւ դնել սառնախցիկում՝ լիովին սառելու համար։ Նախընտրելի է, որ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ խառնել զանգվածը։ 

 

Ի դեպ, այս բաղադրատոմսում կեֆիրի փոխարեն կարելի է նաեւ օգտագործել ոչ յուղալի եւ ոչ քաղցր յոգուրտ. այս դեպքում պաղպաղակն ավելի փափուկ եւ թեթեւ կլինի։ Սակայն Հայաստանում նման յոգուրտ գտնելը, դժբախտաբար, այնքան էլ հեշտ գործ չէ։ Ցանկության դեպքում կարելի է նաեւ ավելացնել մեկ գդալ կակաո եւ մի փոքր քաղցրացուցիչ։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. asd4you.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ